Հա

Մարզական

14/04/2022 - 08:09

«Ես եմ հոգացել բուժմանս ծախսերը, բայց թող համապատասխան մարմինները այդ խնդիրները լուծեն, մենք մեր հակառակորդներին կը յաղթենք». Ռուդիկ Մկրտչեան

«Ես չէի խօսելու այս մասին, բայց լռել էլ չեմ կարող այն դէպքում, երբ իմ բոլոր մարզիկ ընկերները բարձրաձայնում են նաեւ իմ խնդիրների մասին։ Վերջերս կայացած Եւրոպայի առաջնութիւնից առաջ ես նոյնպէս ունէի ե՛ւ առողջական խնդիրներ, ե՛ւ վնասւածքներ, սակայն, առանց որեւէ կառոյցի աջակցութեան բուժումը ստացել եմ իմ սեփական միջոցներով եւ յաղթահարել այդ դժւարութիւնները։

«alikonline.ir»- Յունահռոմէական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի անդամ, Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Ռուդիկ Մկրտչեանը ֆէյսբուքի իր էջում գրել է․

«Ես չէի խօսելու այս մասին, բայց լռել էլ չեմ կարող այն դէպքում, երբ իմ բոլոր մարզիկ ընկերները բարձրաձայնում են նաեւ իմ խնդիրների մասին։ Վերջերս կայացած Եւրոպայի առաջնութիւնից առաջ ես նոյնպէս ունէի ե՛ւ առողջական խնդիրներ, ե՛ւ վնասւածքներ, սակայն, առանց որեւէ կառոյցի աջակցութեան բուժումը ստացել եմ իմ սեփական միջոցներով եւ յաղթահարել այդ դժւարութիւնները։ 

Այդքանից յետոյ զինւել եմ համբերութեամբ եւ մեծ ուժ գտել իմ մէջ՝ գնացել եմ յաղթանակի հետեւից։ Նւաճել եմ այն տեղը, որքան հասցրել եմ պատրաստւել առաջնութեանը։ Եթէ մեր համապատասխան մարմինները եւ կառավարութիւնը չթերանային իրենց գործում եւ մեզ աջակցէին, որպէսզի մենք ժամանակին բուժէինք մեր վնասւածքները եւ աւելի լաւ ու երկար մարզւէինք, ապա կը կարողանայինք աւելի լաւ արդիւնք ցուցաբերել։

Փաստօրէն, այսքանից յետոյ ստացւում է այնպէս, որ մենք ոչ միայն մեր հակառակորդների հետ ենք պայքարելու, այլ հետներս քայլող խնդիրների։ Ցաւօք, բոլորին միաժամանակ յաղթել հնարաւոր չէ։ Համապատասխան մարմինները թող միայն այդ տեխնիկական խնդիրները լուծեն, իսկ մենք էլ կը յաղթենք մեր հակառակորդներին։ Ամբողջ աշխարհում եւ մեր գլխավերեւում կը ծածանենք հայոց եռագոյնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։