Հա

Մարզական

14/04/2022 - 10:10

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիւերպուլ»-ը կիսաեզրափակիչում են

Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի միւս երկու պատասխան հանդիպումները: 

«alikonline.ir» - Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի միւս երկու պատասխան հանդիպումները: Տեղեկանցում է Sport.News.am-ը:

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ու անգլիական «Լիւերպուլ»-ը դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Կատալոնացի Խոսէպ Գւարդիոլայի գլխաւորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հիւրընկալւեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկօ»-ին։ Գրանցւեց ոչ ոքի՝ 0։0։

«Մանչեսթեր Սիթի»-ն պայքարը շարունակում է տնային յաղթանակի շնորհիւ։ Մէկ շաբաթ առաջ մանչեսթերեան թիմն առաւելութեան էր հասել 1։0 հաշւով բելգիացի կիսապաշտպան Կեւին Դէ Բրունէի գոլի շնորհիւ։

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի մրցակիցը կը լինի Մադրիդի «Ռէալ»-ը, որը պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի անցած տարւայ գաւաթակիր Լոնդոնի «Չելսի»-ին (3։1, 2։3)։

Անգլիական «Լիւերպուլ»-ը պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ պատասխան խաղում բաւարարւեց ոչ ոքի արդիւնքով՝ 3։3։

21-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց լիւերպուլեան ակումբի ֆրանսիացի պաշտպան Իբրաիմա Կոնատէն, որն աչքի էր ընկել նաեւ առաջին խաղում։ 32-րդ րոպէին լիսաբոնեան թիմից պատասխան գոլը խփեց պորտուգալացի յարձակւող Գոնսալու Ռամուշը։

Երկրորդ խաղակէսում դուբլի հեղինակ դարձաւ լիւերպուլեան թիմի բրազիլացի յարձակւող Ռոբերտօ Ֆիրմինոն։ «Բենֆիկա»-ի երկրորդ գոլը խփեց ուկրայինացի յարձակւող Ռոման Եարեմչուկը, հաւասարութիւնը վերականգնեց ուրուգւայցի յարձակւող Դարւին Նունյէսը։

Մէկ շաբաթ առաջ «Լիւերպուլ»-ը Պորտուգալիայում առաւելութեան էր հասել 3։1 հաշւով։

Կիսաեզրափակիչում գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմի մրցակիցը կը լինի իսպանական «Վիլեառէալ»-ը, որը յաղթահարել էր Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի արգելքը (1։0, 1։1)։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկօ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։0, (առաջին խաղ՝ 0։1)

Հեռացում՝ Ֆելիպէ («Աթլետիկօ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

«Լիւերպուլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3։3, (առաջին խաղ՝ 3։1)

Իբրաիմա Կոնատէ, 21, Ռոբերտօ Ֆիրմինօ, 55, 65 - Գոնսալու Ռամուշ, 32, Ռոման Եարեմչուկ, 73, Դարւին Նունյէս, 81

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։