Հա

Մարզական

16/04/2022 - 08:29

Արսէն Յարութիւնեան․ «Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, չենք ցանկանում լարւածութիւն առաջանայ»

Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, ինչպէս դա եղել է մինչեւ 2021 թւականի դեկտեմբեր:

«alikonline.ir»- Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, ինչպէս դա եղել է մինչեւ 2021 թւականի դեկտեմբեր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզէ մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը:

Ապրիլի 14-ին ԿԳՄՍ նախարարութիւնը յայտարարութեան տեսքով անդրադարձաւ ըմբիշների ֆինանսաւորումներին:

«Ստորեւ հրապարակում ենք պաշտօնական որոշ տւեալներ՝ 2021 եւ 2022 թւականներին ըմբիշներին տրամադրւած ֆինանսական յատկացումների վերաբերեալ:

2021 թւականին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կողմից իրականացւած տարբեր ծրագրերի արդիւնքում ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզէ մեդալակիր եւ Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսէն Յարութիւնեանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:

Յունահռոմէական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եւրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյեանի պարագայում այդ գումարը 2021 թւականի կտրւածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:

Ըմբիշ Գէորգ Ղարիբեանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:

Վազգէն Թեւանեանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:

Սլաւիկ Գալստեանը ստացել է աւելի քան 5 մլն դրամ:

2022 թւականի առաջին եռամսեակում Արսէն Յարութիւնեանն արդէն իսկ ստացել է աւելի քան 1 մլն դրամ, Սլաւիկ Գալստեանը՝ 720 հազար, իսկ Վազգէն Թեւանեանը՝ 540 հազար դրամ»,- գրւած է նախարարութեան պաշտօնական կայքում:

Յայտարարութիւնից անմիջապէս յետոյ ազատ եւ յունահռոմէական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականների անդամները միաժամանակ սոցցանցերում հանդէս եկան հետեւեալ գրառմամբ.

«ԿԳՄՍՆ-ի տւած «պարզաբանման» մէջ ներկայացւած գումարները մենք ստացել ենք 2020թ. Յարութիւնեանի եւ Թամրազեանի առաջարկով կառավարութեան ընդունած 1468- N որոշման հիման վրայ: Այդ որոշման ժամկէտը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք: Լրջացէք»:

Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն Արսէն Յարութիւնեանի խօսքով, ըմբիշների խնդիրը նպաստները վերականգնել է։

«Ես չգիտեմ նախարարութիւնն ինչ է ասում, բայց նշւած գումարները մենք ստացել ենք մեր արդիւնքների համար: Ես 2021 թւականին ստացել եմ նշւած 14 միլիոն դրամը: Այդ գումարը իմ պետական պարգեւների հանրագումարն է՝ Մ23 աշխարհի չեմպիոնի համար 3 միլիոն, լաւագոյն տասնեակի մէջ ընդգրւելու համար ստացած 5 միլիոնը, որը արդիւնքում 3 միլիոն էր, ամբողջ տարւայ իմ աշխատավարձը, աշխարհի բրոնզէ մեդալի համար ստացած պետական պարգեւավճարը: Այդ ամենը գումարել են իրար եւ ստացւել է 14 միլիոն:

Դեկտեմբերից մենք նպաստ չենք ստանում: Այնպէս, ինչպէս օրենք էր ընդունւել մինչեւ 2021 թւականի դեկտեմբերի 21-ը, մենք ուզում ենք, որ նոր օրէնք ընդունւի եւ մենք բոլորս աշխատավարձ ստանանք: Ես ստանում եմ աշխատավարձ՝ 300 հազար դրամ, դա իմ նախորդ տարւայ արդիւնքների թոշակն է, բայց միւսները չեն ստանում: Այն տղաները, որոնք չեն կարողացել արդիւնք անել 2021 թւականին, այս տարի գումար չեն ստանում: Այդ պատճառով մենք կանգնել ենք բազմաթիւ խնդիրների առաջ: Մեր անձնական միջոցներով այլեւս չենք հասցնում խնդիրներին լուծում տալ: Մենք չենք կարողանում վիտամինների հարցը լուծել, բուժումները, համազգեստի հարցը լուծել:

Այս խնդիրները պէտք է լուծւեն: Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն: Բացի մեր պետական պարգեւավճարներից Արայիկ Յարութիւնեանը եւ Գրիշա Թամրազեանը կառավարութեան որոշմամբ մարզիկների համար նպաստներ նշանակեցին, որպէսզի կարողանայինք մեր ֆինանսաներով մեր ծախսերը հոգալ: Նախորդ տարւայ օգոստոսից մեր նպաստները սկսեցին հարկել, դեկտեմբերին նպաստ ստանալու որոշման ժամկէտը լրացաւ եւ վերջնական կտրւեց եւ դեկտեմբերից այլեւս չենք ստանում: Սա է մեր ցանկութիւնը։

Մենք չենք ցանկանում լարւածութիւն առաջանայ կամ մեր բողոքը քաղաքականացւի: Ուզում ենք, որ սրտացաւ մօտենան մեր հարցին. չէ որ առաւօտից երեկոյ քրտնաջան աշխատում ենք մեր երկրի պատիւը բարձր պահելու համար։ Գոնէ կարեւոր հարցերը աչքաթող չանեն»,- պարզաբանեց Արսէն Յարութիւնեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։