Երկու հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եւրոպայի երիտասարդների առաջնութեան եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին յաղթել են շատ վստահ: Այս մասին ըստ Panorama.am-ի տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«alikonline.ir»- Երկու հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եւրոպայի երիտասարդների առաջնութեան եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին յաղթել են շատ վստահ: Այս մասին ըստ Panorama.am-ի տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Նախ եզրափակչի ուղեգիր նւաճեց 67 կգ քաշային Արէս Յակոբեանը, որը շատ գրագէտ մենամարտ անկցացրեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկօ Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու յաղթեց 5:0 հաշւով: Կիսաեզրափակիչում յաղթանակ տօնեց նաեւ 60 կգ քաշային Էրիկ Իսրայէլեանը, որը մրցում էր Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլաւայի հետ: Վրացի մարզիկը ակտիւ սկսեց մենամարտը, բայց Էրիկը շատ վստահ մրցակցին դիմաւորում էր հանդիպակած հարւածներով ու հաւաքում անհրաժեշտ միաւորներ:
Արդիւնքում 5:0 հաշւով շատ տպաւորիչ յաղթանակ: Հարկ է նշել, որ նախորդ 3 մենամարտերում Էրիկը մրցակիցներին յաղթել էր նոկաուտով: Եզրափակիչում նա կը մրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արէս Յակոբեանը ոսկէ մեդալը կը վիճարկի ուկրայինացի Օլեկսէյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյեան մրցահերթում եզրափակչի ուղեգրի համար կը պայքարի նաեւ 80 կգ քաշային Համլետ Ադամեանը»,- ասւում է հաղորդագրութիւնում: