Հա

Մարզական

27/04/2022 - 10:10

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն յաղթեց «Ռէալ»-ին՝ 4։3

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ընդունեց Մադրիդի «Ռէալ»-ին եւ առաւելութեան հասաւ 4։3 հաշւով։ 

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ընդունեց Մադրիդի «Ռէալ»-ին եւ առաւելութեան հասաւ 4։3 հաշւով։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Արդէն երկրորդ րոպէին ալժիրցի յարձակւող Ռիեադ Մահրէզի փոխանցումից յետոյ խաղի հաշիւը բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դէ Բրունէն։ 11-րդ րոպէին կատալոնացի Խոսէպ Գւարդիոլայի գլխաւորած թիմի առաւելութիւնը կրկնապատկեց բրազիլացի յարձակւող Գաբրիէլ Ժեզուսը, որին գոլային փոխանցում կատարեց Դէ Բրունէն։

33-րդ րոպէին «Ռէալ»-ը կարողացաւ կրճատել հաշւի տարբերութիւնը ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիւ։ Գոլային փոխանցման հեղինակ դարձաւ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

53-րդ րոպէին դաշտի տէրերը վերականգնեցին 2 գոլի առաւելութիւնը։ Անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդէնը բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինիոյի փոխանցումից յետոյ գրաւեց բելգիացի Տիբօ Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Սակայն արդէն 2 րոպէ անց իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմը խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկաւ բրազիլացի յարձակւող Վինիսիուսը։ Գոլային փոխանցումը դարձեալ կատարեց Ֆերլան Մենդին։

74-րդ րոպէին «Մանչեսթեր Սիթի»-ի չորրորդ գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլւան։

81-րդ րոպէին դուբլ ձեւակերպեց Քարիմ Բենզեման, որն արդիւնաւէտ իրացրեց 11 մետրանոցը։ Սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենայ մայիսի 4-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Ռէալ»՝ 4։3

Կեւին Դէ Բրունէ, 2, Գաբրիէլ Ժեզուս, 11, Ֆիլ Ֆոդէն, 53, Բերնարդու Սիլւա, 74 - Քարիմ Բենզեմա, 33, 81, 11մ, Վինիսիուս, 55

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։