Հա

Մարզական

28/04/2022 - 10:10

ՉԼ․ «Լիւերպուլ»-ը 2 րոպէում 2 գոլ խփեց եւ յաղթեց «Վիլեառէալ»-ին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիւերպուլ»-ը «Էնֆիլդ» ստադիոնում հիւրընկալեց իսպանական «Վիլեառէալ»-ին։ 

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիւերպուլ»-ը «Էնֆիլդ» ստադիոնում հիւրընկալեց իսպանական «Վիլեառէալ»-ին։ Գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմն առաւելութեան հասաւ 2։0 հաշւով երկրորդ խաղակէսում 2 րոպէի ընթացքում խփած գոլերի շնորհիւ։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

53-րդ րոպէին անգլիացի Ջորդան Հենդերսոնի հզօր հարւածից յետոյ գնդակն անդրադարձից յայտնւեց «Վիլեառէալ»-ի դարպասում։ Գրանցւեց ինքնագոլ հիւրերի էկւադորցի պաշտպան Պերւիս Էստուպինիանի անւան դիմաց։

2 րոպէ անց եգիպտացի յարձակւող Մոհամեդ Սալահի փոխանցումից յետոյ տուգանային հրապարակ մտաւ սենեգալցի յարձակւող Սադիօ Մանէն եւ կրկնապատկեց լիւերպուլեան թիմի առաւելութիւնը։

Պատասխան հանդիպումն Իսպանիայում տեղի կունենայ մայիսի 3-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Լիւերպուլ» (Անգլիա) - «Վիլեառէալ» (Իսպանիա)՝ 2։0)

Պերւիս Էստուպինիան, 53, ինքնագոլ, Սադիօ Մանէ, 55

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։