Հա

Մարզական

05/05/2022 - 08:02

9.28 միլիոն դոլար․ Մարադոնայի մարզաշապիկը Sotheby’s-ի աճուրդում վաճառւել է ռեկորդային գնով

Դիեգօ Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառւել է ռեկորդային 9.28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ ESPN-ին յղումով։

«alikonline.ir»- Դիեգօ Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառւել է ռեկորդային 9.28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ ESPN-ին յղումով։

Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5.64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարւել էր «Նիւ-Եօրք Եանքիսի» խաղացող Բէյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի մարզաշապիկի արժէքը գերազանցել է նաեւ առհասարակ սպորտային յիշարժան իրերի համար վճարւած ռեկորդային գինը, որը կազմում էր 8.8 միլիոն դոլար եւ վճարւել էր ձեռքով նկարւած օրիգինալ օլիմպիական մանիֆեստը․ այն վաճառւել էր 2019-ին Նիւ Եօրքում։

Աճուրդն առանց վիճաբանութիւնների չի անցել։ Երբ Sotheby’s-ը յայտարարել էր աճուրդի մասին, Մարադոնայի դուստրը՝ Դալման, յայտնել էր, որ դա այն մարզաշապիկը չէ։ Նա ասել էր, որ Մարադոնան դրանով անցկացրել է առաջին կէսը, բայց դրանով չի եղել գոլի հեղինակ դառնալուց։

Բայց Sotheby’s-ը դիմել էր Resolution Photomatching-ին, որպէսզի հաստատի, որ դա հէնց այդ մարզաշապիկն է, որով արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել։

Մարզաշապիկի գնորդը յայտնի չէ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։