Հա

Մարզական

05/05/2022 - 10:10

ՉԼ․ «Ռէալ»-ը լրացուցիչ ժամանակում յաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին եւ դուրս եկաւ եզրափակիչ

Երէկ ուշ երեկոյեան Իսպանիայի նորընծայ չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում 3։1 հաշւով պարտութեան մատնեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին եւ դուրս եկաւ եզրափակիչ։  

«alikonline.ir» - Երէկ ուշ երեկոյեան Իսպանիայի նորընծայ չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում 3։1 հաշւով պարտութեան մատնեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին եւ դուրս եկաւ եզրափակիչ։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Հիմնական ժամանակում Արքայական թիմը կամային յաղթանակ տարաւ 2։1 հաշւով։

Առաջինը յաջողութեան հասան հիւրերը։ 73-րդ րոպէին աչքի ընկաւ ալժիրցի յարձակւող Ռիեադ Մահրէզը, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլւան։

Արքայական թիմը հաւասարութիւնը վերականգնեց հիմնական ժամանակի վերջին րոպէին բրազիլացի յարձակւող Ռոդրիգոյի գոլի շնորհիւ։ 2 րոպէ անց Ռոդրիգոն նաեւ դուբլ ձեւակերպեց։ Առաջին դրւագում գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման, երկրորդում՝ իսպանացի յարձակւող Մարկօ Ասենսիոն։ Ռոդրիգոն 68-րդ րոպէին փոխարինել էր գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին։

Աւելացւած ժամանակում մանչեսթերեան թիմի դարպասին նշանակւած 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Քարիմ Բենզեման՝ եզրափակիչի ուղեգիր պարգեւելով իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմին։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր պորտուգալացի պաշտպան Ռուբէն Դիաշը։

Բենզեման կրկնեց պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը՝ 10-րդ գոլը խփելով Չեմպիոնների լիգայի փլէյ-օֆֆում՝ մէկ մրցաշրջանում։

«Ռէալ»-ի բելգիացի դարպասապահ Տիբօ Կուրտուան 8 սէյւ կատարեց այս խաղում, մրցակիցը 9 հարւած կատարեց նրա պաշտպանած դարպասին։

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայում առաւելութեան էր հասել 4։3 հաշւով։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացւելիք եզրափակիչում «Ռէալ»-ի մրցակիցը կը լինի անգլիական «Լիւերպուլ»-ը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլեառէալ»ին (2։0, 3։2)։

«Ռէալ»-ը 17-րդ անգամ դուրս եկաւ Եւրոպական չեմպիոնների գաւաթի / Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Արքայական թիմը 13 անգամ յաղթել է՝ 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018 թւականներին։ Պարտւել է 1962-ին, 1964-ին եւ 1981-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռէալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։1 (հիմնական ժամանակ՝ 2։1), (առաջին խաղ՝ 3։4)

Ռոդրիգօ, 90, 90+1, Քարիմ Բենզեմա, 95, 11մ - Ռիեադ Մահրէզ, 73

 

Նշենք, որ մայիսի 3-ին ուշ երեկոյեան «Լիւերպուլ»-ը դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Անգլիական թիմը Իսպանիայում կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացրեց «Վիլեառէալ»-ի հետ եւ կամային յաղթանակ տարաւ 3։2 հաշւով։

Արդէն երրորդ րոպէին խաղի հաշիւը բացեց «Վիլեառէալ»-ի սենեգալցի յարձակւող Բուլայէ Դիան։ 41-րդ րոպէին դաշտի տէրերի առաւելութիւնը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլէնը։ Երկու դէպքում էլ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Էթիէն Կապուն։

Երկրորդ խաղակէսում գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմը կարողացաւ երեք գոլ խփել 12 րոպէում։ 62-րդ րոպէին եգիպտացի յարձակւող Մոհամեդ Սալահի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինէոն։ 5 րոպէ անց հիւրերի երկրորդ գոլը խփեց կոլումբացի յարձակւող Լուիս Դիասը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ «Լիւերպուլ»-ի յաղթակ գոլը 74-րդ րոպէին խփեց սենեգալցի յարձակւող Սադիօ Մանէն։ 

Երեք գոլն էլ իսպանական թիմը բաց թողեց արգենտինացի դարպասապահ Խերոնիմօ Ռուլէիի կոպիտ սխալների հետեւանքով։

Առաջին խաղում «Լիւերպուլն» Անգլիայում յաղթել էր 2։0 հաշւով։

«Լիւերպուլ»-ը 10-րդ անգամ կը խաղայ գլխաւոր եւրոգաւաթային մրցաշարի եզրափակիչում. նախքան այս 6 անգամ յաղթել է (1977, 1978, 1981, 1984, 2005, 2019 թվականներին), 3 անգամ պարտւել (1985, 2007, 2018)։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վիլեառէալ» (Իսպանիա) - «Լիւերպուլ» (Անգլիա)՝ 2։3, (առաջին խաղ՝ 0։2)

Բուլայէ Դիա, 3, Ֆրանսիս Կոկլէն, 41 - Ֆաբինէօ, 62, Լուիս Դիաս, 67, Սադիօ Մանէ, 74

Հեռացում՝ Էթիէն Կապու («Վիլեառէալ»), 85, երկրորդ դեղին քարտ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։