Սուրէն Գրիգորեանը նւաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութեան փոխչեմպիոնի կոչումը: Յունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութեան 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ:
«alikonline.ir» - Սուրէն Գրիգորեանը նւաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութեան փոխչեմպիոնի կոչումը: Յունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութեան 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ: Այս քաշային կարգում Հայաստանի միւս ներկայացուցիչ Գէորգ Ղահրամանեանը հրում վարժութիւնից զրօ ստացաւ: Գրում է Sport.News.am-ը:
Պոկում վարժութիւնում Սուրէն Գրիգորեանը պայքարը սկսեց 150 կգ-ից եւ յաջողութեամբ կատարեց առաջին մօտեցումը: Երկրորդ մօտեցման համար հաւաքականի աւագ մարզիչ Մելիք Ղուկասեանը պատւիրեց 155 կգ, բայց երիտասարդ ծանրորդը միայն երկրորդ փորձից պոկեց 155 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժութիւնում Գրիգորեանը նւաճեց փոքր բրոնզէ մեդալ:
Հրում վարժութիւնում առաջին մօտեցմամբ գլխավերեւում պահեց 182 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մօտեցմամբ հրեց՝ 185 կգ: Երրորդ մօտեցման համար Մելիք Ղուկասեանը պատւիրեց 190 կգ, բայց ձախողեց: Այս վարժութիւնում եւս Սուրէն Գրիգորեանը նւաճեց բրոնզէ մեդալ:
Երկամարտի 340 կգ արդիւնքով Սուրէն Գրիգորեանը նւաճեց արծաթէ մեդալ: Ոսկէ մեդալակիր դարձաւ Ուկրայինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), բրոնզէ մեդալակիր եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի միւս ներկայացուցիչ Գէորգ Ղահրամանեանը պոկում վարժութիւնում մեկնարկեց 140 կգ-ով բայց բարձրացրեց միայն երկրորդ փորձից: Երրորդ մօտեցմամբ պոկեց 145 կգ:
Հրում վարժութիւնում Գէորգ Ղահրամանեանը պատւիրեց ամենածանր քաշը՝ 190 կգ, բայց երեք փորձն էլ ձախողեց եւ այս վարժութիւնում զրօ ստացաւ:
Աւելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի թիմը եւս երկու մեդալ էր նւաճել. Գառնիկ Չալոյեանը՝ ոսկէ մեդալ (55կգ), Գոռ Սահակեանը` բրոնզէ մեդալ (67կգ):
Հայաստանը կը ներկայացնեն նաեւ Մնացական Աբրահամեանը (81 կգ), Գարիկ Կարապետեանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսեանը (102 կգ): Կանանց պայքարում յայտաւորւած Միլենա Խաչատրեանը (76 կգ) չմասնակցեց առաջնութեանը: