Հա

Մարզական

08/05/2022 - 10:15

4 միլիարդ ֆունտ ստեռլինգ. Աբրամովիչը ստորագրել է «Չելսի»-ի վաճառքի պայմանագիրը

Ռուսաստանցի միլիարդատէր Ռոման Աբրամովիչը ստորագրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբն ամերիկացի միլիարդատէր Թոդ Բոուլիի գլխաւորած կոնսորցիումին վաճառելու մասին պայմանագիրը:

«alikonline.ir» - Ռուսաստանցի միլիարդատէր Ռոման Աբրամովիչը ստորագրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբն ամերիկացի միլիարդատէր Թոդ Բոուլիի գլխաւորած կոնսորցիումին վաճառելու մասին պայմանագիրը, ըստ Tert.am-ի՝ գրում է dw.com-ը:

Ինչպէս նշում է The Telegraph-ը, գործարքի արժէքը կը կազմի 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ 2,5 միլիարդ ֆունտը կօգտագործւի ակումբի բաժնետոմսերը գնելու համար, բացի այդ, ապագայ սեփականատէրերը 1,75 միլիարդ ֆունտ կը ներդնեն լրացուցիչ ներդրումների համար՝ ակումբի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի, ֆուտբոլի ակադեմիայի եւ կանանց թիմի զարգացման համար, ասւում է «Չելսի»-ի յայտարարութեան մէջ:

Նախքան վաճառքի պաշտօնական աւարտը, ամերիկացի ներդրողը պէտք է ստանայ Միացեալ Թագաւորութեան կառավարութեան եւ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոյլտւութիւնը: Թէեւ գործարքը դեռ պաշտօնապէս չի աւարտւել, սակայն պայմանագրի ստորագրումը վաճառքի ամենակարեւոր փուլն է, յայտնում են բրիտանական լրատւամիջոցները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։