Հա

Մարզական

09/05/2022 - 08:20

Գարիկ Կարապետեանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հայաստանի թիմը երկրորդ ոսկէ մեդալը նւաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում:

«alikonline.ir» - Հայաստանի թիմը երկրորդ ոսկէ մեդալը նւաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում: Գրում է Sport.News.am-ը:

Յունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնութեան 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետեանը երկրամարտի 370 կգ արդիւնքով հռչկաւեց երիտասարդների աշխարհի չեմպիոն՝ երկրորդ տարին անընդմէջ:

Պոկում վարժութիւնը Կարապետեանը պայքարը սկսեց ամենածանր քաշից, երբ բոլոր մասնակիցները գրեթէ աւարտել էին մրցելոյթները: Առաջին մօտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ եւ նւաճեց այս վարժութեան փոքր ոսկէ մեդալը:

Հրում վարժութիւնում առաջին մօտեցմամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մօտեցմամբ հրեց 195 եւ երրորդ՝ 200 կգ: Այս վարժութիւնում Գարիկ Կարապետեանը բաւարարւեց փոքր բրոնզէ մեդալով: Երկամարտի 370 կգ արդիւնքով Գարիկ Կարապետեանը նւաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արծաթէ մեդալակիր դարձաւ մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), բրոնզէ մեդալակիր եգիպտացի Եասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

Աւելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Մելիք Ղուկասեանի գլխաւորած թիմից ոսկէ մեդալակիր էր դարձել նաեւ Գառնիկ Չալոյեանը (55կգ), արծաթէ մեդալակիր Սուրէն Գրիգորեանը (89 կգ) եւ բրոնզէ մեդալակիր՝ Գոռ Սահակեան (67կգ): Հայաստանը թիմից պայքարից մէջ մնաց միայն Պետրոս Պետրոսեանը (102 կգ):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։