Իտալական «Ռոմա»-ն Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել համագործակցութիւնը, սակայն աշխատավարձի որոշակի կրճատմամբ:
«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ն Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել համագործակցութիւնը, սակայն աշխատավարձի որոշակի կրճատմամբ, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
33-ամեայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարեանը պորտուգալացի Ժոզէ Մոուրինիոյի գլխաւորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։