Յունաստանի Հերակլիոն քաղաքում աւարտւող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանի վերջին մասնակից Պետրոս Պետրոսեանը նւաճեց փոխչեմպիոնի կոչումը: 102 կգ քաշայինների պայքարում հայ ծանրարոդը երկամարտում գրանցեց 363 կգ արդիւնք եւ նւաճեց արծաթէ մեդալ:
«alikonline.ir»- Յունաստանի Հերակլիոն քաղաքում աւարտւող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանի վերջին մասնակից Պետրոս Պետրոսեանը նւաճեց փոխչեմպիոնի կոչումը: 102 կգ քաշայինների պայքարում հայ ծանրարոդը երկամարտում գրանցեց 363 կգ արդիւնք եւ նւաճեց արծաթէ մեդալ: Գրում է Sport.news.am-ը:
Պոկում վարժութիւնում Պետրոս Պետրոսեանը առաջին մօտեցմամբ յաջողութեամբ բարձրացրեց 155 կգ-ն: Երկրորդ մօտեցման համար պատւիրւած 160 կգ-ն ձախողեց, բայց երրորդ մօտեցմանը պոկեց 161 կգ: Այս վարժութիւնունում երիտասարդ ծանրորդը փոքր մեդալ չնւաճեց:
Լարւած ստացւեց հրում վարժութեան պայքարը: Պետրոս Պետրոսեանը նախ հրեց 195 կգ, երկրորդ մօտեցմամբ՝ 202 կգ: Երրորդ մօտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները միանգամից 10 կգ-ի քայլ կատարեցին եւ պատւիրեցին 212 կգ, որպէսզի Պետրոսեանն առաջ անցնի ուզբեկ մրցակցից եւ ապահովի երկամարտի ոսկէ մեդալը, բայց Հայաստանի ներկայացուցիչը չկարողացաւ հրել: Այս վարժութիւնում նա նւաճեց փոքր բրոնզէ մեդալը՝ ընդամէնը 2 կգ-ով հետ մնալով ուզբեկ մարզիկից:
Երկամարտի 363 կգ արդիւնքով Պետրոս Պետրոսեանը նւաճեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկէ մեդալակիր դարձաւ ուզբեկ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), բրոնզէ մեդալակիր պաղեստինցի Համադա Մոհամեդը (361 կգ):
Մելիք Ղուկասեանի գլխաւորած թիմը 5 մեդալով աւարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնութիւնում՝ երկու ոսկէ, երկու արծաթէ եւ մէկ բրոնզէ մեդալներով:
Ոսկէ մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյեան (55կգ) եւ Գարիկ Կարապետեանը (96 կգ), արծաթէ մեդալակիրներ Սուրէն Գրիգորեան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսեան (102 կգ), բրոնզէ մեդալակիր՝ Գոռ Սահակեան (67կգ):