«Մանչեսթեր Իւնայթեդ» ֆուտբոլային ակումբի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թէ ինչ պայմանով կը մնայ անգլիական թիմում։
«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ» ֆուտբոլային ակումբի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թէ ինչ պայմանով կը մնայ անգլիական թիմում։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է The Sun-ը։
Աղբիւրի տեղեկութիւններով՝ պորտուգալացին թիմակիցներին ասել է, որ կը հրաժարւի հեռանալ ակումբից, եթէ նոր գլխաւոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նրան խնդրի մնալ։ Յստակեցւում է, որ Ռոնալդուն ցանկանում է օգնել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին վերադառնալ Չեմպիոնների լիգա եւ յաջորդ մրցաշրջանում նւաճել գաւաթը։
«Կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի աւարտից յետոյ կը լքի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը: Նրան կը փոխարինի Տեն Հագը, որի պայմանագիրը նախատեսւած է մինչեւ 2025 թւականի յունիսը:
Ռոնալդուն Թուրինի «Իւվենտուս»-ից «Մանչեսթեր Իւնայթեդ» է տեղափոխւել 2021 թւականի օգոստոսին։ Նախկինում նա մանչեսթերեան ակումբում հանդէս է եկել 2003-2009 թւականներին։ Պորտուգալացին «Ոսկէ գնդակ»-ի եւ Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է։