Յունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացւած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի թիմը մեդալային հաշւարկում զբաղեցրել է առաջին տեղը, թիմային պայքարում երկրորդն է:
«alikonline.ir»- Յունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացւած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի թիմը մեդալային հաշւարկում զբաղեցրել է առաջին տեղը, թիմային պայքարում երկրորդն է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց երիտասարդների հաւաքականի աւագ մարզիչ Մելիք Ղուկասեանը:
Նախորդ օրը Մելիք Ղուկասեանի գլխաւորած թիմը վերադարձել է հայրենիք:
«Շատ լաւ արդիւնքներ գրանցեցինք: Ընդհանուր հաշւարկում 14 մեծ եւ փոքր մեդալ նւաճեցինք: 45 երկրների մէջ մեդալային հաշւարկում առաջին տեղը զբաղեցրինք, թիմային պայքարում երկրորդն ենք: Եթէ ամբողջական կազմով մասնակցէինք, գուցէ թիմային հաշւարկում էլ առաջին տեղում լինէինք»,- ասաց Մելիք Ղուկասեանը:
8 ծանրորդով աշխարհի առաջնութեանը մասնակցած Հայաստանի թիմը 5 մեդալով աւարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնութիւնում՝ երկու ոսկէ, երկու արծաթէ եւ մէկ բրոնզէ մեդալ:
Ոսկէ մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյեան (55կգ) եւ Գարիկ Կարապետեանը (96 կգ), արծաթէ մեդալակիրներ Սուրէն Գրիգորեան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսեան (102 կգ), բրոնզէ մեդալակիր՝ Գոռ Սահակեան (67կգ):
Լուսինէ Շահբազեան