Հա

Մարզական

12/05/2022 - 08:07

ԱԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշւարկում

Յունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացւած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի թիմը մեդալային հաշւարկում զբաղեցրել է առաջին տեղը, թիմային պայքարում երկրորդն է:

«alikonline.ir»- Յունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացւած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնութիւնում Հայաստանի թիմը մեդալային հաշւարկում զբաղեցրել է առաջին տեղը, թիմային պայքարում երկրորդն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց երիտասարդների հաւաքականի աւագ մարզիչ Մելիք Ղուկասեանը:

Նախորդ օրը Մելիք Ղուկասեանի գլխաւորած թիմը վերադարձել է հայրենիք:

«Շատ լաւ արդիւնքներ գրանցեցինք: Ընդհանուր հաշւարկում  14  մեծ եւ փոքր մեդալ նւաճեցինք: 45 երկրների մէջ մեդալային հաշւարկում առաջին տեղը զբաղեցրինք, թիմային պայքարում երկրորդն ենք: Եթէ ամբողջական կազմով մասնակցէինք, գուցէ թիմային հաշւարկում էլ առաջին տեղում լինէինք»,- ասաց Մելիք Ղուկասեանը: 

8 ծանրորդով աշխարհի առաջնութեանը մասնակցած Հայաստանի թիմը 5 մեդալով աւարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնութիւնում՝ երկու ոսկէ, երկու արծաթէ եւ մէկ բրոնզէ մեդալ:

Ոսկէ մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյեան (55կգ) եւ Գարիկ Կարապետեանը (96 կգ), արծաթէ մեդալակիրներ Սուրէն Գրիգորեան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսեան (102 կգ),  բրոնզէ մեդալակիր՝ Գոռ Սահակեան (67կգ):

Լուսինէ Շահբազեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։