Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցաւ 2022 թւականի հաշմանդամային բազկամարտի Եւրոպայի 24-րդ առաջնութիւնը։
«alikonline.ir» - Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցաւ 2022 թւականի հաշմանդամային բազկամարտի Եւրոպայի 24-րդ առաջնութիւնը։
AFA-Armwrestling Federation of Armeniai հաւաքականի կազմում՝ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշւարկով նւաճեցին երկրորդ տեղը` առաջ անցնելով Թուրքիայի հաւաքականից։ Գրում է Panorama.am-ը:
Նրանք ֆեդերացիայի «գանձանակը» հարստացրեցին
11 ոսկէ
5 արծաթէ
6 բրոնզէ մեդալներով։
«Մեր մարզիկները մասնակցեցին գրեթէ բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ եւ ձախ ձեռքով։ Մրցմանը ներկայ էր նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպանը»,- մանրամասնում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից։
Մարզիկներն արդէն Երեւանում են։ Հայաստանցի մարզիկներից շատերը վերջոյթները կորցրել են Արցախեան պատերազմում։