Հա

Մարզական

17/05/2022 - 10:00

Ռուսաստանն ու Բելառուսը զրկւեցին 2026-ի եւ 2028-ի Օլ․ խաղերը ցուցադրելու հնարաւորութիւնից

Ռուսաստանի եւ Բելառուսի հեռուստաալիքները չեն կարողանայ ցուցադրել 2026թ․ ձմեռային եւ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը։

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ Բելառուսի հեռուստաալիքները չեն կարողանայ ցուցադրել 2026թ․ ձմեռային եւ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը։

Միջազգային օլիմպիական կոմիտէն թոյլ չի տւել այդ երկրների հեռուստաալիքներին մասնակցել Օլիմպիական խաղերի հեռարձակման իրաւունքի ձեռքբերման գործընթացին, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է կազմակերպութեան մամուլի ծառայութիւնը։

Պատճառը Ռուսաստանի զինւած ուժերի ներխուժումն է Ուկրայինա։ Կիեւի ուղղութեամբ ներխուժումն իրականացւել էր Բելառուսի տարածքից։

2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացւեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ’Ամպեցօ քաղաքներում։ 2028թ․ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելէսը (ԱՄՆ)։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։