Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան պատմութեան մէջ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կը սպասարկեն նաեւ կին մրցավարներ։
«alikonline.ir» - Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան պատմութեան մէջ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կը սպասարկեն նաեւ կին մրցավարներ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է եզրափակիչ մրցաշարի 36 գլխաւոր մրցավարներին, 69 օգնականներին եւ VAR համակարգի 24 մրցավարներին, հաղորդում է կազմակերպութեան մամուլի ծառայութիւնը։ Գրում է Sport.News.am-ը:
Գլխաւոր մրցավարների թւում է նաեւ 3 կին մրցավար. Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգա (Ռուանդա), Եոշիմի Եամաշիտա (Ճապոնիա)։
Աշխարհի առաջնութիւնը կանցկացւի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։