Հայաստանի առաջին յաղթանակը տարաւ Երեւանում անցկացւող բռնցքամարտի տղամարդկանց Եւրոպայի առաջնութիւնում:
«alikonline.ir»- Հայաստանի առաջին յաղթանակը տարաւ Երեւանում անցկացւող բռնցքամարտի տղամարդկանց Եւրոպայի առաջնութիւնում: Գրում է Sport.news.am-ը:
Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Յարութիւնեանը վստահ յաղթանակ տարաւ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիեւվսկիի նկատմամբ:
Մինչեւ 22 տարեկանների Եւրոպայի բրոնզէ մեդալակրի մենամարտի ժամանակ մարզադահլիճում մեծ թւով երկրպագուներ կային, որոնք բոլոր երեք ռաունդներում մեծ աջակցութիւն ցուցաբերեցին հայ բռնցքամարտիկին: