Հա

Մարզական

29/05/2022 - 10:20

«Ռէալ»-ը 14-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը

Փարիզում անցկացւած ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ը նւազագոյն հաշւով առաւելութեան հասաւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիւերպուլ»-ի նկատմամբ։ 

«alikonline.ir» - Փարիզում անցկացւած ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ը նւազագոյն հաշւով առաւելութեան հասաւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիւերպուլ»-ի նկատմամբ։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Առաջին խաղակէսում զգալի առաւելութիւն ունէր գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմը։ «Լիւերպուլ»-ը 5 հարւած կատարեց, բոլորն էլ յետ մղեց «Ռէալ»-ի բելգիացի դարպասապահ Տիբօ Կուրտուան։

Առաջին խաղակէսի վերջին րոպէներին «Ռէալ»-ի ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման գրաւեց բրազիլացի Ալիսոն Բեքէրի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմին յաղթանակ բերեց 59-րդ րոպէին ուրուգւայցի կիսապաշտպան Ֆեդերիկօ Վալւերդէի սուր փոխանցումից յետոյ բրազիլացի յարձակւող Վինիսիուս Ժունիորի խփած գոլը։ Երկրորդ խաղակէսում եւս 4 սէյւ կատարեց Տիբօ Կուրտուան։ Վինիսիուսի հարւածը միակն էր «Լիւերպուլ»-ի դարպասին ամբողջ խաղի ընթացքում։

«Ռէալ»-ը 14-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը։ Նախորդ անգամ մադրիդեան թիմը տիտղոսը նւաճել էր 2018-ին Փարիզում՝ դարձեալ յաղթելով «Լիւերպուլ»-ին (3։1)։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Լիւերպուլ» - «Ռէալ»՝ 0:1 

Վինիսիուս Ժունիոր, 59

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։