Հա

Մարզական

01/06/2022 - 08:06

Մեսի․ «Ռէալը» լաւագոյն թիմը չէր Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսին մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» յաղթանակը Չեմպիոնների լիգայում։

«alikonline.ir»- Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսին մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալի» յաղթանակը Չեմպիոնների լիգայում։

«ՊՍԺ-ի համար, ինձ համար, մեր թիմի խաղացողների եւ մարզիչների համար շատ ծանր էր «Ռէալից» կրած պարտութիւնը, բայց դա մեզ ստիպեց տեսնել, որ լաւագոյն թիմը ոչ միշտ է յաղթում Չեմպիոնների լիգայում։

Ամենայն յարգանքով «Ռէալի» նկատմամբ, բայց նրանք լաւագոյնը չէին Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։ Այդուամենայնիւ, «Ռէալը» յաղթեց բոլորին»,- Մեսիի խօսքը մէջբերում է TyC Sports-ը։

Փարիզում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռէալը» միայն մէկ հարւած էր կատարել «Լիւերպուլի» դարպասին։ Գոլի հեղինակ էր դարձել բրազիլացի յարձակւող Վինիսիուս Ժունիորը՝ նւազագոյն հաշւով յաղթանակ բերելով իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։