Հա

Մարզական

01/06/2022 - 11:40

Բենզեման՝ Չեմպիոնների լիգայի լաւագոյն խաղացող

Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գաւաթակիր Մադրիդի «Ռէալ»-ի 34-ամեայ ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գաւաթակիր Մադրիդի «Ռէալ»-ի 34-ամեայ ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանում Բենզեման իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմի հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Փլէյ-օֆում նա 3 գոլ է խփել ֆրանսիական ՊՍԺ-ին, 4 գոլ՝ Լոնդոնի «Չելսի»-ին, 3 գոլ էլ՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին։

Բենզեման լաւագոյնն է ճանաչւել ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խմբի որոշմամբ։

Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչւել «Ռէալ»-ի բրազիլացի յարձակւող Վինիսիուս Ժունիորը, որը 13 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա խփել է նաեւ յաղթական գոլը «Լիւերպուլ»-ի հետ եզրափակիչում՝ 1։0։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։