Հա

Մարզական

04/06/2022 - 09:10

Դաւիթ Յովհաննիսեանը՝ ծանրամարտի Եւրոպայի չեմպիոն, Արա Աղանեանը՝ փոխչեմպիոն

Մրցումային հերթական օրը պայքարի մէջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանեանը եւ Դաւիթ Յովհաննիսեանը։ 

«alikonlie.ir» - Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակւում է ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը։ 

Մրցումային հերթական օրը պայքարի մէջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանեանը եւ Դաւիթ Յովհաննիսեանը։ Գրում է ArmSport.am-ը։

Երկամարտի 377 կգ արդիւնքով Դաւիթ Յովհաննիսեանը նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դաւիթը պոկում վարժութիւնում բարձրացրած 160 կգ արդիւնքով դարձաւ նաեւ վարժութեան յաղթող եւ նւաճեց փոքր ոսկէ մեդալ։ Յովհաննիսեանը հրում վարժութիւնում 206 կգ արդիւնքով երրորդն էր։

Եւրոպայի փոխչեմպիոն դարձաւ Արա Աղանեանը, որը ձախողեց միայն վերջին՝ 6-րդ մօտեցումը։ Արան երկամարտում գրանցեց 375 կգ արդիւնք։

Բրոնզէ մեդալակիր դարձաւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմէն Իմա Դուշէնը, որը գրանցեց 370 կգ արդիւնք։ Դուշէնը 210 կգ-ով դարձաւ հրում վարժութեան յաղթող։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։