Հա

Մարզական

06/06/2022 - 08:30

ԵԱ․ Վարազդատ Լալայեանը՝ փոխչեմպիոն, Գոռ Մինասեանը՝ բրոնզէ մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում աւարտւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան վերջին օրը Հայաստանը նւաճեց երկամարտի երկու մեդալ։

«alikonline.ir»- Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում աւարտւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան վերջին օրը Հայաստանը նւաճեց երկամարտի երկու մեդալ։ Գրում է Sport.news.am-ը:

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայեանը (լուսանկարում) նւաճեց երկամարտի արծաթէ (451 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասեանը՝ բրոնզէ մեդալը (446 կգ)։ 7-րդ անգամ Եւրոպայի չեմպիոն հռչակւեց վրացի Լաշա Տալախաձէն երկամարտի 462 կգ արդիւնքով։

22-ամեայ Վարազդատ Լալայեանը պոկում վարժութիւնում 211 կգ-ով գրաւեց երկրորդ տեղը, 25-ամեայ Գոռ Մինասեանը երրորդն էր՝ 210 կգ։ Անգերազանցելի էր աշխարհի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լաշա Տալախաձէն՝ 217 կգ։

Հրում վարժութիւնում Վարազդատ Լալայեանը առաջին փորձի 240 կգ-ով գրաւեց երկրորդ տեղը։ 252 կգ-ն բարձրացնել նա չկարողացաւ։ Գոռ Մինասեանը 236 կգ-ով գրաւեց չորրորդ տեղը։ Լաշա Տալախաձէն երկրորդ վարժութիւնում յաղթեց 245 կգ-ով՝ կատարելով միայն առաջին մօտեցումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։