Print this page
07/06/2022 - 10:20

Ազգերի լիգա․ Դանիայի թիմը յաղթեց աւստրիացիներին իսկ Խորւաթիայի եւ Ֆրանսիայի հաւաքականները յաղթողին չպարզեցին

Ազգերի լիգայի A լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականը Սպլիտում հիւրընկալւեց աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականին եւ յաղթանակը բաց թողեց վերջնամասում՝ 1։1։

«alikonline.ir» - Ազգերի լիգայի A լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականը Սպլիտում հիւրընկալւեց աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականին եւ յաղթանակը բաց թողեց վերջնամասում՝ 1։1։ Գրում է Sport.News.am-ը:

52-րդ րոպէին խաղի հաշիւը բացեց Ֆրանսիայի հաւաքականի եւ Թուրինի «Իւվենտուս»-ի կիսապաշտպան Ադրիէն Ռաբեոն։

82-րդ րոպէին 11 մետրանոցն արդիւնաւէտ իրացրեց Խորւաթիայի թիմի եւ գերմանական «Հոֆենհայմ»-ի յարձակւող Անդրէյ Կրամարիչը։

Ազգերի լիգայի A լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Դանիայի հաւաքականը հիւրընկալւեց աւստրիացիներին եւ առաւելութեան հասաւ 2։1 հաշւով։

Առաջին տուրում Դանիան 2։1 հաշւով յաղթել էր նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային եւ 6 միաւորով խմբի առաջատարն է։ Աւստրիան առաջին տուրում 3։0 հաշւով պարտութեան էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիային եւ 3 միաւորով երկրորդն է։ Ֆրանսիան ու Խորւաթիան ունեն 1-ական միաւոր։

Ազգերի լիգա A լիգա, առաջին խումբ, երկրորդ տուր

Աւստրիա - Դանիա՝ 1։2

Կսաւէր Շլագէր, 67 - Պյէր-Էմիլ Հոյբերգ, 27, Իենս Լարսէն, 84

Խորւաթիա - Ֆրանսիա՝ 1։1

Անդրէյ Կրամարիչ, 82, 11մ - Ադրիէն Ռաբեօ, 52

 

Յարակից լուրեր