Հա

Մարզական

08/06/2022 - 10:00

«Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հաւաքականի հետ». Խոակին Կապարոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Շոտլանդիայի հաւաքականի դէմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է առաջիկայ մրցակցի բարձր կարգն ու թիմային մրցունակութիւնը։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Շոտլանդիայի հաւաքականի դէմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում նշել է առաջիկայ մրցակցի բարձր կարգն ու թիմային մրցունակութիւնը։ Գրում է Sport.News.am-ը:

«Մրցաշարային դրութիւնը հիմա կարեւոր չէ։ Իռլանդիայի հետ հանդիպումն արդէն անցեալում է, պատմութիւն է։

Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հաւաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են, հանդէս են գալիս բարձր կարգի ազգային առաջնութիւններում։ Պէտք է լաւ հանդէս գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին եւ յոյս ունենք, որ լաւ խաղ կը ստացւի։

Գիտենք Շոտլանդիայի հաւաքականի բոլոր ֆուտբոլիստներին, նրանց խաղամակարդակը։ Կը նշէի մրցակցի թիմային խաղը եւ ընդհանուր մրցունակութիւնը։

Մեր թիմի ապագան բնականաբար երիտասարդներն են՝ Էդւարդ Սպերցեանը, Վահան Բիչախչեանը, Ստեօպա Մկրտչեանը, Արթուր Սերոբեանը»,- նշեց Խոակին Կապարոսը։

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենայ այսօր՝ յունիսի 8-ին եւ կը մեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։