Հա

Մարզական

08/06/2022 - 12:00

Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի խմբային փուլը սովորականից մէկ ամիս շուտ կաւարտւի

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի նախնական օրացոյցը։ Որակաւորման փուլը կը մեկնարկի յունիսի 21-ին։ 

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի նախնական օրացոյցը։ Որակաւորման փուլը կը մեկնարկի յունիսի 21-ին։ Առաջին եւ երկրորդ ընտրական փուլերի եւ որակաւորման փլէյ-օֆֆի եզրափակիչի հանդիպումները կը տեւեն յուլիսի 5-ից օգոստոսի 24-ը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը կը մեկնարկի սեպտեմբերի 6-ին եւ կաւարտւի սովորականից մէկ ամիս շուտ՝ նոյեմբերի 2-ին։ Պատճառը նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացւելիք աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարն է։

1/8 եզրափակիչը նախատեսւած է 2023թ․ փետրւարի 14-ից մարտի 15-ը, քառորդ եզրափակիչը՝ ապրիլի 11-12-ին եւ 18-19-ին, կիսաեզրափակիչը՝ մայիսի 9-10-ին եւ 16-17-ին։

Եզրափակիչը տեղի կունենայ յունիսի 10-ին Ստամբուլում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։