Հա

Մարզական

09/06/2022 - 08:55

Հայաստանի հաւաքականը պարտւեց Շոտլանդիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիւիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւեց Շոտլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցաւ Գլազգոյի «Հեմփդէն Պարկ» մարզադաշտում։

«alikonline.ir»- ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիւիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւեց Շոտլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցաւ Գլազգոյի «Հեմփդէն Պարկ» մարզադաշտում։

Հանդիպման հէնց մեկնարկից շոտլանդացիները իրենց ձեռքը վերցրին խաղի թելը եւ սկսեցին պաշարել Հայաստանի հաւաքականի դարպասը: Հայաստանի ընտրանու խաղացողները նոյնիսկ չէին կարողանում անցնել մրցակցի կիսադաշտ, քանի որ Շոտլանդիան մշտապէս պրեսինգի էր դիմում: Դաշտի տէրերի ճնշումը 28-րդ րոպէին տւեց իր արդիւնքը, բարձրից կատարած փոխանցումը գլխի հարւածով եզրափակեց Էնթոնի Ռելսթոնը: Ընդհանրապէս երկրորդ հարկում մեր խաղացողները ակնյայտօրէն զիջում էին մրցակցին: Շոտլանդացիների երկրորդ գոլը եւս խփւեց բարձրից կատարած փոխանցումից: 40-րդ րոպէին անկիւնայինի խաղարկման արդիւնքում Սքոթ Մաքքենան հաշիւը դարձրեց 2:0: Մրցավարի աւելացրած 3-րդ րոպէին կրկին ստանդարտից շոտլանդացիները եւս մէկ գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը, սակայն տեսակրկնութիւնը դիտելուց յետոյ մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց: Գրում է Hetq.am-ը:

Երկրորդ խաղակէսում կարելի է ասել, որ ոչինչ չփոխւեց: Թէպետ գրոհների տեմպը թուլացել էր, բայց շոտլանդացիները շարունակում էի տիրել գնդակին եւ անդադար գրոհել: Մի քանի դրւագներում շոտլանդացիների հարւածները փակեցին Հայաստանի հաւաքականի պաշտպանները, մէկ դրւագում էլ գնդակը դիպաւ դարպասաձողին:  Հայաստանի հաւաքականի գրոհներից էլ կարելի է առանցնացնել Վահան Բիչախչեանի դրւագները, որոնցից մէկում նրա ճանապարհին յայտնւեց շոտլանդացիների պաշտպանը, իսկ միւսում՝ միջին տարածութիւնից կատարած հարւածը որսաց Շոտլանդիայի հաւաքականի դարպասապահը: Եւս մէկ պահ էլ ունեցաւ Տիգրան Բարսեղեանը, սակայն կրկին յաջող խաղաց մրցակցի դարպասապահը: Ի վերջոյ, հանդիպման երկրորդ 45 րոպէների ընթացքում այդպէս էլ գոլեր չեղան եւ խաղն աւարտւեց Հայաստանի հաւաքականի պարտութեամբ՝ 0:2 հաշւով:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հաւաքականը Երեւանում 1։0 հաշւով պարտութեան մատնեց Իռլանդիային։

Հայաստանի ընտրանին իր յաջորդ հանդիպումը կանցկացնի յունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքում հիւրընկալւելով Ուկրայինայի հաւաքականին։ Խաղի մեկնարկը Երեւանի ժամանակով 17։00-ին է։

Լուսանկարները՝ ՈւԵՖԱ-ի պաշտօնական կայքից

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։