Հա

Մարզական

12/06/2022 - 08:35

«Գոհ եմ տղաների գործադրած ջանքերից, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց»․ Կապարոս

Ազգերի Լիգայի խաղարկութեան B դիւիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հաւաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրայինայի ընտրանու հետ եւ խոշոր հաշւով պարտութիւն կրեց։ Խաղն աւարտւեց 3-0 հաշւով։
Հանդիպումից յետոյ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը։

«alikonline.ir» - Ազգերի Լիգայի խաղարկութեան B դիւիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հաւաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրայինայի ընտրանու հետ եւ խոշոր հաշւով պարտութիւն կրեց։ Խաղն աւարտւեց 3-0 հաշւով։ Գրում է Tert.am-ը:

Հանդիպումից յետոյ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը։ «Կարծում եմ, որ հանդիպման հաշիւը չի համապատասխանում խաղի տրամաբանութեանը, չափազանց մեծ հաշիւ է։ Բայց խաղը տեւում է 90 րոպէ, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։ Բայրամեանն ինքը խնդրեց, որ փոխարինւի, Էդգար Բաբայեանը դեղին քարտ ունէր եւ իր թիմում 90 րոպէ խաղալու սովոր չէ եւ մենք պէտք է թարմացնեինք մեր թիմը։ Ցաւօք, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց։ Սակայն շատ գոհ եմ տղաների գործադրած ջանքերից։

Շարունակում եմ մտածել, որ տասը օրւայ ընթացքում չորս հանդիպում անցկացնելը բարբարօսութիւն է, պէտք է մտածել ֆուտբոլիստների մասին, նրանք ի վերջոյ մարդ են։

Շարունակում եմ պնդել, որ ֆուտբոլը խաղ է եւ բախտի գործօնը կարեւոր դեր է խաղում։ Այսօր բախտը մեզ չժպտաց։ Գրեթէ երկու ինքնագոլ գրանցւեց մեր դարպասին։ Մրցակիցն էլ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց այդպէս չստացւեց։ Սակայն շատ գոհ եմ այն տղաների խաղից, որոնք դաշտ դուրս եկան»,- ասաց Կապարոսը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։