Հա

Մարզական

12/06/2022 - 10:20

Արտեօմ Սոլոյեանը Գինէսի 2 ռեկորդ սահմանեց

Ուժային եռամարտի աշխարհի ու Եւրոպայի չեմպիոն, Գինէսի գրքի եւ հայկական Դիւցազնագրքի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արտեօմ Սոլոյեանը Գինէսի 2 ռեկորդ սահմանեց։

«alikonline.ir» - Ուժային եռամարտի աշխարհի ու Եւրոպայի չեմպիոն, Գինէսի գրքի եւ հայկական Դիւցազնագրքի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արտեօմ Սոլոյեանը Գինէսի 2 ռեկորդ սահմանեց։

Յունիսի 11-ին Սոլոյեանը դաստակները թարս ծալած, մէջքին 110 կգ եւ 120 կգ ծանրաքարեր ամրացւած մէկ րոպէ տեւողութեամբ յենում-ծալում վարժութիւններով Գինէսի երկու ռեկորդ գրանցեց։

«Երկու տարբեր ռեկորդ գրանցւեց՝ 110 կգ-ով եւ 120 կգ-ով։ Ուրախ եմ, որ յաջողութեամբ ստաւեց, քանի որ մինչ այս ոչ ոք այս կիլոգրամները չէր կատարել։ Նախորդ ռեկորդս եղել է 100 կգ 23 յենում-ծալումով, որն արել եմ Չարենցաւանում։ Ինձանից առաջ մի ամերիկացի է այս վարժութիւնով ռեկորդակիր դարձել 80 կգ ծանրաքարով։ Ռեկորդը ծանրութիւնը մէջքին՝ թարս ծալած դաստակներով գէթ մէկ յենում-ծալումն է։ Էական չէ, թէ քանի անգամ այդպէս կը կատարես։

Ուրախ եմ, որ ստացւեց եւ ես հնարաւորութիւն եմ ունենում եւս մէկ անգամ մեր երկրի դրօշը ծածանել»,- Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ռեկորդակիրը։

Արտեօմ Սոլոյեանը Լոռու մարզի Տաշիր շրջանի Մեծաւան գիւղից է։ Բազմաթիւ ռեկորդների հեղինակ է, նաեւ զբաղւում է ուժային եռամարտով։ Իր ծննդավայր Մեծաւանում աշխատում է որպէս ուժային եռամարտի մարզիչ։ Ազատ ժամանակ ընտանիքի հետ ուսումնասիրում է Գինէսի ռեկորդներն ու երկու որդիների հետ փորձում նոր ռեկորդներ սահմանել։

«Փոքր տարիքից ռեկորդների սիրահար եմ եղել։ Միշտ նայում էի հեռուստացոյցով եւ փորձում էի կրկնել։ Մի անգամ որոշեցի ինքս ռեկորդ սահմանել եւ ինձ մօտ ստացւեց։ Հիմա նոյնն անում են իմ երկու տղաները, որոնք Դիւցանագրքի ռեկորդակիրներ են»,-ասաց Արտեօմ Սոլոյեանը։

Գինէսի ռեկորդակիրը 110 կգ ծանրաքարով վարժութիւնը կատարեց 15 անգամ 39 վայրկեանում, 120 կգ ծանրաքարով՝ 11 անգամ 49 վայրկեանում: Այս ցուցանիշները համարւում են ռեկորդներ։ Շուտով ռեկորդը կուղարկւի Գինէսի յանձնաժողով։

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։