Հա

Մարզական

12/06/2022 - 12:00

Զիդանը ՊՍԺ-ում կը դառնայ ամենաբարձր վարձատրութեամբ մարզիչն աշխարհում

Մադրիդի «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանն այս ամիս կը գլխաւորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ կնքելով երեք տարւայ պայմանագիր:

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանն այս ամիս կը գլխաւորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ կնքելով երեք տարւայ պայմանագիր, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

49-ամեայ ֆրանսիացի մասնագէտը կը փոխարինի արգենտինացի Մաուրիսիօ Պոչետինոյին եւ կը դառնայ ամենաբարձր վարձատրութեամբ մարզիչն աշխարհում։ Զիդանի տարեկան աշխատավարձը կը կազմի 25 միլիոն եւրօ։

ՊՍԺ-ն համաձայնել է նաեւ Զիդանին տալ ակումբում եւ Ֆրանսիայի հաւաքականում գլխաւոր մարզիչի աշխատանքը համատեղելու հնարաւորութիւն, եթէ այս տարի Կատարում անցկացւելիք աշխարհի առաջնութիւնից յետոյ առաջարկ լինի ազգային թիմից, որն այժմ գլխաւորում է Դիդիէ Դեշամը։

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռէալ»-ում աշխատել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին՝ նւաճելով 11 տիտղոս, այդ թւում Չեմպիոնների լիգայի 3 գաւաթ, Իսպանիայի 2 չեմպիոնական տիտղոս։ Արդէն մէկ տարի նա առանց մարզչական աշխատանքի է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։