Հա

Մարզական

13/06/2022 - 08:00

«Ինտեր»-ն աւարտել է բանակցութիւնները Մխիթարեանի հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»-ն աւարտել է բանակցութիւնները Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի հետ։ 33-ամեայ ֆուտբոլիստը «Ռոմա»-ից կը հեռանայ ազատ գործակալի կարգավիճակում եւ միլանեան ակումբի հետ կը կնքի 2 տարւայ պայմանագիր։

«alikonline.ir» - Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»-ն աւարտել է բանակցութիւնները Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի հետ։ 33-ամեայ ֆուտբոլիստը «Ռոմա»-ից կը հեռանայ ազատ գործակալի կարգավիճակում եւ միլանեան ակումբի հետ կը կնքի 2 տարւայ պայմանագիր, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է Sky Sport-ը։

«Ռոմա»-ն առաջարկել էր երկարաձգել համագործակցութիւնը մէկ տարով։

Աւարտւած մրցաշրջանում Մխիթարեանը պորտուգալացի Ժոզէ Մոուրինիոյի գլխաւորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։