Հա

Մարզական

14/06/2022 - 08:15

«Կախարդական փայտիկ չունենք, որ ցանկալի արդիւնք ստանանք». Խոակին Կապարոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը նախախաղային ասուլիսում խօսել է Շոտլանդիայի հետ առաջիկայ դիմակայութեան մասին։ Թիմերի կը հանդիպեն Ազգերի լիգայի չորրորդ տուրում։ 

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը նախախաղային ասուլիսում խօսել է Շոտլանդիայի հետ առաջիկայ դիմակայութեան մասին։ Թիմերի կը հանդիպեն Ազգերի լիգայի չորրորդ տուրում։ Գրում է Sport.News.am-ը:

«Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ: Շատ ուժեղ թիմեր են հաւաքաւած այս խմբում: Ցանկացած թիմ կարող է միւսին յաղթել: Կարեւոր է նաեւ մարզադաշտը. ով խաղում է իր տանը, մի փոքր առաւելութիւն ունի: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ցանկալի արդիւնք ստանանք: Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հաւաքականը շատ հզօր մրցակից է, ֆիզիկապէս լաւ պատրաստւած։

Այս պահին փորձում ենք հասնել ֆուտբոլիստների վերականգնմանը, նաեւ կարեւոր է ֆուտբոլային բախտի գործօնը: Կանենքն հնարաւոր ամէն ինչ, որ վաղը հասնենք համապատասխան արդիւնքի: Կաշխատենք ուրախութիւն պարգեւել մեր մարզասէրներին: Դժւար է ծրագրել, թէ ինչպէս պէտք է խաղաս՝ յարձակողական, թէ պաշտպանողական: Խաղը կը յուշի, թէ ինչ խաղ ենք ցուցադրելու վաղը: Պէտք է շատ մեծ ցանկութիւն ունենալ, ամբիցիոզ լինել խաղադաշտում:

Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ ամէն ինչ շատ լաւ արւեց: Ֆուտբոլում երկու կոնցեպտ կայ՝ յարձակում եւ պաշտպանութիւն: Ամէն թիմ իր ուժեղ կողմն է օգտագործում խաղադաշտում: Վերջնական արդիւնքից յետոյ որեւէ բան այլեւս քննարկման ենթակայ չէ: Նա, ով յաղթում է, միշտ լաւագոյնն է: Երբ Հայաստանի հաւաքականը խաղ է անցկացնում, բոլորն են խաղում այդ խաղը՝ հաւաքականի հետ միասին. երկրպագուները, լրագրողները, հանրութիւնը:

Սա, իհարկէ, լաւ ազդակ է, որ բոլորն ապրում են այդ խաղով եւ սպասում ազգային թիմի յաղթանակին, որովհետեւ այդ յաղթանակները մեր երկրի հեղինակութեան, հայկական ֆուտբոլի հեղինակութեան հարցն են: Մարդկային գործօնի առումով Հայաստանի հաւաքականն «աշխարհի չեմպիոն» է. սուպերհամախմբւած հաւաքական ունենք: Հէնց սա է մեր մեծ զէնքը»,- ասաց Խոակին Կապարոսը:

Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենայ յունիսի 14-ին Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» ստադիոնում եւ կը մեկնարկի 20:00-ին։ Թիմերի առաջին խաղում Շոտլանդիան Գլազգոյում յաղթել էր 2։0 հաշւով։

Ազգերի Լիգայի B Լիգայի առաջին խմբում երրորդ տուրից յետոյ մրցաշարային աղիւսակը 6 միաւորով գլխաւորում է Ուկրայինան: Հայաստանի հաւաքականը 3 խաղում 3 միաւորով չորրորդն է։ Երկրորդ տեղում է Իռլանդիան է (3), երրորդը՝ Շոտլանդիան (3):

 

Լուսինէ Շահբազեան

Ֆոտօ՝ Էմմա Ասատրեանի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։