Հա

Մարզական

20/06/2022 - 08:19

Արթուր Բետերբիեւը նոկաուտով յաղթեց Ջօ Սմիթին եւ նւաճեց նաեւ WBO-ի չեմպիոնական գօտին

 37-ամեայ անպարտելի ռուսաստանցի Արթուր Բետերբիեւը Նիւ Եօրքի «Մեդիսոն Սքւեր Գարդէն» մարզապալատում տեղի ունեցած մենամարտում պարտութեան է մատնել 32-ամեայ ամերիկացի Ջօ Սմիթ կրտսերին։

«alikonline.ir»- 37-ամեայ անպարտելի ռուսաստանցի Արթուր Բետերբիեւը Նիւ Եօրքի «Մեդիսոն Սքւեր Գարդէն» մարզապալատում տեղի ունեցած մենամարտում պարտութեան է մատնել 32-ամեայ ամերիկացի Ջօ Սմիթ կրտսերին։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում վիճարկւեց Բետերբիեւի երկու չեմպիոնական գօտիները WBC եւ IBF վարկածներով եւ Սմիթի չեմպիոնական գօտին WBO վարկածով։ Գրում է Sport.news.am-ը:

Բետերբիեւը յաղթեց նոկաուտով արդէն երկրորդ ռաունդում։

Բետերբիեւը 18-րդ յաղթանակը տարաւ 18 մենամարտում, բոլորը նոկաուտով։ Սմիթը 32 մենամարտ է անցկացրել․ 28 յաղթանակ, 4 պարտութիւն։

Կիսածանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական գօտին պատկանում է ռուսաստանցի Դմիտրի Բիվոլին, որը պարտութեան էր մատնել մեքսիկացի Սաուլ Ալւարէսին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։