Հա

Մարզական

20/06/2022 - 10:00

«Մխիթարեանը յաջորդ շաբաթ բուժզննում կանցնի եւ պայմանագիր կը կնքի «Ինտեր»-ի հետ». Նիկոլօ Սկիրա

Հենրիխ Մխիթարեանը յաջորդ շաբաթ բուժզննում կանցնի եւ պայմանագիր կը կնքի «Ինտեր»-ի հետ։

«alikonline.ir» - Հենրիխ Մխիթարեանը յաջորդ շաբաթ բուժզննում կանցնի եւ պայմանագիր կը կնքի «Ինտեր»-ի հետ։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Sports.ru-ն՝ յղում անելով Նիկոլօ Սկիրային։ 

Ըստ ինսայդէր Նիկոլո Սկիրայի՝ հայ ֆուտբոլիստը յաջորդ շաբաթ բուժզննում կանցնի եւ պայմանագիր կը կնքի «Ինտեր»-ի հետ։ Համաձայնագիրը նախատեսւած կը լինի երկու սեզոնով։

Աւելի վաղ հաղորդւում էր, որ Մխիթարեանի տեղափոխութեան պատճառը Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկութիւնն է։

Նշենք, որ Մխիթարեանն «Ինտեր»-ի շարքերը համալրելու է անվճար, քանի որ նրա ու «Ռոմա»-ի միջեւ գործող պայմանագիրն աւարտւում է սոյն թւականի յունիսի 30-ին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։