«Ինտեր»-ի գլխաւոր տնօրէն Ջուզէպէ Մարոտան հաստատել է, որ ակումբը պայմանագիր է կնքել երկու ազատ գործակալի հետ։ Խօսքը դարպասապահ Անդրէ Օնանայի ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին է։
«alikonline.ir» - «Ինտեր»-ի գլխաւոր տնօրէն Ջուզէպէ Մարոտան հաստատել է, որ ակումբը պայմանագիր է կնքել երկու ազատ գործակալի հետ։ Խօսքը դարպասապահ Անդրէ Օնանայի ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին է։ Գրում է ArmSport.am-ը:
«Կարող եմ հաստատել, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրէ Օնանային ու Հենրիխ Մխիթարեանին, երկուսի հետ էլ պայմանագիր է կնքւել»,- Մարոտայի խօսքերն է փոխանցում Ֆաբրիցիօ Ռոմանոն։
Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Մխիթարեանը միլանեան ակումբի հետ երկու տարւայ պայմանագիր կը կնքի։