Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ընթացող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հաւաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ տարաւ երկրորդ յաղթանակը:
«alikonline.ir» - Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ընթացող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հաւաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ տարաւ երկրորդ յաղթանակը: Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Յունիսի 25-ին NBA մարզիչ Ռեքս Կալամեանի գլխաւորած Հայաստանի հաւաքականը մրցեց Իրանի հաւաքականի հետ եւ առաջին երկու քառորդներում պարտւելուց յետոյ կամային յաղթանակ տարաւ 77:73 հաշւով:
Առաջին քառորդում Հայաստանի ընտանին մեծ: Մի քանի գնդակ մրցակցի զամբիւցը նետելուց յետոյ Հայաստանի հաւաքականը զիջեց դիրքերը Իրանի հաւաքականին: Կարճ ընդմիջումից յետոյ Հայաստանի թիմի ակտիւութիւնը շարունակւեց, բայց հայ բասկետբոլիստները դժւարութեամբ էին չեղքում մրցակցի պաշտպանութիւնն ու գնդակը մրցակցի զամբիւղը նետում: Առաջին քառորդից յետոյ թիմերը գնացին հանգստի 23:16 հաշւով՝ Իրանի հաւաքականի առաւելութեամբ:
Երկրորդ քառորդում Հայաստանի թիմը նոյն մարտավարութեամբ մեծ ակտիւութեամբ սկսեց եւ միաւորներով գրեթէ հաւասարւեց մրցակցին: Սակայն քառորդի միջնամասից յետոյ չկարողացաւ առաջ անցնել հաշւի մէջ: 31:25 հաշւի ընթացքում մրցակցի կոպիտ խախտումից յետոյ մրցավարը տուգանային նշանակեց, սակայն Հայաստանի հաւաքականի 34 համարի խաղացող Դաւիթ Խաչատրեանը ձախողեց:
Քիչ անց Անդրէ Սփայթ Մկրտչեանի գրոհը խախտումով կասեցնելու համար մրցավարը եւս մէկ տուգանային նշանակեց: Երեք փորձից յետոյ երեք միաւոր վաստակելով՝ Անդրէ Սփայթ Մկչտրեանը հաւասարեցրեց խաղի հաշիւը 31:31:
Երկրորդ քառորդի վերջին վայրկեաններին Ալբերտ Թադէոսեանի նկատմամբ Իրանի թիմի հերթական խախտման պատճառով Հայաստանի հաւաքականը եւս մէկ տուգանայինի հնարաւորութիւն ստացաւ, սակայն Թադէոսեանը ձախողեց: Մրցակիցները գնացին մեծ ընդմիջման 35:32 հաշւով՝ Իրանի հաւաքականի առաւելութեամբ:
Երրորդ ռաունդը գերլարւած ստացւեց: Հայաստանի հաւաքականն աւելացրեց ճնշումը՝ ստիպելով մրցակցին կոպիտ խախտումներ անել, որի արդիւնքում տուգանայիններ էր վաստակում: Երրորդ ռաունդի մեկնարկից րոպէներ անց Հայաստանի հաւաքականն առաջ անցաւ հաշւի մէջ եւ պահպանեց առաւելութիւնը մինչեւ քառորդի աւարտը՝ 57:55:
Վերջին քառորդում Հայաստանի հաւաքականը ոչ մի շանս չէր Իրանի թիմին՝ կասեցնելով գրոհներն եւ մրցակցի զամբիւղը գրաւելով:
Հայաստանի հաւաքականը մինչեւ վերջին վայրկեանը յամառ պայքարում հաշւի մէջ պահպանեց առաւելութիւնը եւ յաղթեց 77:73 հաշւով:
Հայաստան - Իրան հանդիպման վերջում Ռեքս Կալամեանը Հայաստանի հաւաքականի անդամների հետ միասին ծափահարութիւններով շնորհակալութիւն յայտնեց երկրպագուներին, իսկ բասկետբոլիստներն առանձին-առանձին ձեռք մեկնեցին տրիբունաներից իրենց ողջունող երկրպագուներին:
Մարզահամերգային համալիրում էր նաեւ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը, որը ոգեւորիչ երգերով եւ վանկարկումներով ամբողջ հանդիպման ընթացքում ապահովեց տրիբունաների աջակցութիւնը:
Հանդիպման լաւագոյն խաղացող ճանաչւեց Անդրէ Սփայթ Մկրտչեանը՝ վաստակելով 26 միաւոր: Նա նաեւ 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին եւ կատարեց 4 արդիւնաւէտ փոխանցում:
Մեկնարկային խաղում Հայաստանի հաւաքականը 94։59 հաշւով յաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:
Հայաստանի ազգային հաւաքականը վերջին խաղում ուժերը կը չափի Սիրիայի հաւաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենայ յունիսի 26-ին, 17:00-ին: