Հա

Մարզական

26/06/2022 - 14:40

Իրանի բռնցքամարտի լեգենդ՝ Մասիս Համբարձումեանի կիսանդրին՝ Ազգային Օլիմպիական կոմիտէում

Շաբաթ, յունիսի 25-ին, Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի կենտրոնում կազմակերպւած հանդիսաւոր արարողութեամբ մեծարւեց Իրանի բռնցքամարտի լեգենդար չեմպիոն եւ Ասիայի քառակի չեմպիոն՝ Մասիս Համբարձումեանը:

«ԱԼԻՔ» - Շաբաթ, յունիսի 25-ին, Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի կենտրոնում կազմակերպւած հանդիսաւոր արարողութեամբ մեծարւեց Իրանի բռնցքամարտի լեգենդար չեմպիոն եւ Ասիայի քառակի չեմպիոն՝ Մասիս Համբարձումեանը:

ԻՍՆԱ-ի համաձայն՝ արարողութեանը, որի ընթացքում բացումն է կատարւել նաեւ Մասիս Համբարձումեանի կիսանդրիի, ներկայ են եղել Սպորտի եւ երիտասարդութեան նախարար Սէյէդ Համիդ Սաջադին, Ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Սէյէդ Ռեզա Սալեհ Ամիրին, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հոսէյն Սորին, ԱՕԿ-ի գլխաւոր քարտուղար Փէյման Ֆախրին, Քէյքաւուս Սաիդին՝ ազգային հաւաքականի մոնիտորինգի կենտրոնի ղեկավարը եւ բռնցքամարտի վետերաններ:

Մասիս Համբարձումեանն արարողութեանը նշել է. «Ես բռնցքամարտի 72 տարեկան ծառան եմ եւ աւելի քան 40 տարի բռնցքամարտով չեմ զբաղւել, բռնցքամարտով պարապել եմ միայն 14-ից 34 տարեկանում»։

«Աւստրալիայում էի, երբ զգացի, որ կարիերաս աւարտւած է, եւ ամէն անգամ նախորդի համեմատ աւելի շատ վնասւածքներ եմ ստանում», - յաւելել է նա վաղաժամ առաջնութիւնների աշխարհին հրաժեշտ տալու իր պատճառների մասին։

Իր շնորհակալական խօսքի աւարտին լեգենդար բնռցքամարտիկն ասել է. «Այս անկեղծութիւնն ու հարազատ մտերմութիւնը, որ իրանցիների շունչն է ու ոգին չես տեսնի աշխարհի որեւէ այլ ծայրում»:

Համբարձումեանը բազմաթիւ տիտղոսների է տիրացել բռնցքամարտի աշխարհում: Նա 1974 թւականի Թեհրանի Ասիական խաղերի ոսկէ մեդալակիր է, 1973 թւականին Բանգկոկի Ասիայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, 1977 թւականին Ջակարտայի Ասիայի առաջնութեան արծաթէ մեդալակիր, 1980 թւականի Մումբայի Ասիայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, ոսկէ մեդալ 1974 եւ 1977 թւականների՝ Թուրքիայի առաջնութիւններից։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։