Հա

Մարզական

02/07/2022 - 13:10

Մխիթարեանը շնորհակալութիւն է յայտնել «Ռոմա»-ին, թիմի երկրպագուներին եւ Մոուրինիոյին

Կոնֆերենցիաների լիգայի գաւաթակիր «Ռոմա»-ից Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր» տեղափոխւած Հենրիխ Մխիթարեանը շնորհակալութիւն է յայտնել հռոմէական ակումբին, երկրպագուներին եւ թիմի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյին։

«alikonline.ir» - Կոնֆերենցիաների լիգայի գաւաթակիր «Ռոմա»-ից Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր» տեղափոխւած Հենրիխ Մխիթարեանը շնորհակալութիւն է յայտնել հռոմէական ակումբին, երկրպագուներին եւ թիմի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյին։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

«Թանկագին դեղնակարմիրներ, «Ռոմա»-ն իսկապէս բացառիկ ակումբ է։ Այստեղ իմ ժամանման պահից մինչեւ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը ձեր աջակցութիւնն աներեւակայելի էր, եւ ես միշտ երախտապարտ կը լինեմ դրա համար։

Երբ առաջին անգամ հագայ Giallorossi-ի խաղաշապիկը, իմ գլխաւոր նպատակը դարձաւ ակումբին եւ նրա երկրպագուներին փառք բերելը, եւ ես հպարտ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում։ Դա լաւագոյն աւարտն էր, որը կարող էի յուսալ այս երեք տարիներին։

Սրանով աւարտւում է իմ ժամանակը «Ռոմա»-ում։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել առանձնայատուկ ընկերութեան համար, որը ձեւաւորել ենք միասին։ Հսկայական շնորհակալութիւն եմ յայտնում մեր մարզչական շտաբին, յատկապէս, պարոն Մոուրինիոյին՝ վստահութեան, հոգատարութեան եւ անհաւանական դրայւի համար, որ տւել է ինձ։

Ես տւել եմ ամէն ինչ այս ակումբի համար խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս եւ շատ շնորհակալ եմ այստեղ անցկացրած առանձնայատուկ ժամանակի համար։

Այս ակումբն ու Յաւերժական քաղաքը միշտ կը մնան իմ սրում։ Ես սիրում եմ քեզ։ Grazie Roma. DajeRoma»,- գրել է Մխիթարեանը սոցիալական ցանցերում։

33-ամեայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ աւարտւել է յունիսի 30-ին։ Իտալական Ա Սերիայի կայքը պաշտօնապէս արձանագրել է Մխիթարեանի տեղափոխութիւնը «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում։ Ակումբները դեռ պաշտօնական յայտարարութիւն չեն տարածել։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։