Հա

Մարզական

04/07/2022 - 09:00

Հայաստանի բասկետբոլի հաւաքականը՝ Եւրոպայի փոքր երկրների չեմպիոն

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հաւաքականի յաղթանակով աւարտւեց Մալթայում անցկացւած Եւրոպայի փոքր երկրների առաջնութիւնը։ 

«alikonline.ir» - Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հաւաքականի յաղթանակով աւարտւեց Մալթայում անցկացւած Եւրոպայի փոքր երկրների առաջնութիւնը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Եզրափակիչում ամերիկահայ Ռեքս Կալամեանի գլխաւորած թիմը 84։68 հաշւով պարտութեան մատնեց Մալթայի թիմին, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշւով յաղթել էր Ադրբեջանին։

Մալթայի թիմը յաղթեց միայն առաջին քառորդում՝ 19։15։ Երկրորդ քառորդ Հայաստանի հաւաքականը յաղթեց մեծ առաւելութեամբ՝ 24։11։ Երրորդ քառորդ եւս յաղթեց Հայաստանի թիմը՝ 23։18։ Չորրորդ քառորդում Մալթայի թիմը հաւասար պայքար մղեց, բայց պարտւեց 20։22 հաշւով։

Հայաստանի թիմը կիսաեզրափակիչում մրցել էր Անդորրայի հաւաքականի հետ եւ առաւելութեան հասել 93։66 հաշւով։

Խմբային փուլում Հայաստանի հաւաքականը 100։63 հաշւով պարտութեան էր մատնել Ջիբրալթարի հաւաքականին, 78։66 հաշւով՝ Սան Մարինոյի թիմին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։