Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին աւագ Հենրիխ Մխիթարեանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը:
«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին աւագ Հենրիխ Մխիթարեանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայութիւնը:
Հայ կիսապաշտպանը հանդէս կը գայ 22 համարի մարզաշապիկով:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարեանին պաշտօնապէս ներկայացրել էր յուլիսի 2-ին: Պայմանագրի կէտերի մասին դեռեւս յստակութիւն չկայ, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի եւ ֆուտբոլիստի միջեւ կնքւել է երկու տարւայ պայմանագիր:
Հենրիխ Մխիթարեանը 2019 թւականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմէական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ եւ կատարել 25 արդիւնաւէտ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարեանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկութեան գաւաթակիր: