Հա

Մարզական

23/07/2022 - 14:00

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ. Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացել է թւով` 21 մարզիկներով

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ.Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացել է թւով 21 մարզիկներով:

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ.Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացել է թւով` 21 մարզիկներով:

Յուլիսի 22-ին բացումը կատարւեց Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերի, որին Իրանից մասնակցում է Հ.Մ. «Արարատ» Կ.-ի մարզական պատւիրակութիւնը:

Մարզախաղերին մասնակցում են Հ.Մ.Ը.Մ.-ի աշխարհասփիւռ կառոյցի 19 շրջաններից եւ Թեհրանի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան թւով 21 մարզիկներ: Ընդհանուր առմամբ խաղերին մասնակցում են 645 մարզիկներ։

Հ. Մ. «Արարատ» Կ.-ը խաղերին մրցելու է տարբեր մարզաձեւերում, այդ թւում՝ թենիս, բասկետբոլ եւ սեղանի թենիս: 12 բասկետբոլիսներ, 3 փինգ փոնգի, 2 թենիսի խաղացողներ, 2 բասկետբոլի մարզիչներ եւ 2 պատասխանատուներ:

Նշենք, որ խաղերի բացման հանդիսութեանը նախորդել է Ծիծեռնակաբերդում խաղերի ջահի ջահավառութեան կարգը եւ մասնակից պատուիրակութիւնների տողանցքը Մատենադարանի մօտից մինչեւ «Ազատութեան» հրապարակ: Իսկ նախօրէին «Արարատ»-ի մարզիկները ՀՄԸՄ-ական մարզիկների հետ միասին այցելել են Եռաբլուր նահատակաց պանթէոն եւ յարգանքի տուրք մատուցել յանուն հայրենիքի իրենց կեանքը զոհաբերած հերոսների յիշատակի առջեւ:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։