Հա

Մարզական

24/07/2022 - 11:40

Վարշաւայի մրցաշար․ Սլաւիկ Գալստեանը՝ ոսկէ մեդալակիր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում անցկացւող յունահռոմէական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հաւաքականի անդամ, 67 կգ քաշային Սլաւիկ Գալստեանը եզրափակիչում 8:1 հաշւով յաղթել է ճապոնացի մրցակցին եւ նւաճել ոսկէ մեդալը:

«alikonline.ir» - Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում անցկացւող յունահռոմէական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հաւաքականի անդամ, 67 կգ քաշային Սլաւիկ Գալստեանը եզրափակիչում 8:1 հաշւով յաղթել է ճապոնացի մրցակցին եւ նւաճել ոսկէ մեդալը, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայութիւնը։

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչեանը դարձել է բրոնզէ մեդալակիր:

60 կգ քաշային Գէորգ Ղարիբեանը գրաւել է 5-րդ տեղը:

63 կգ քաշային Հրաչեայ Պօղոսեանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։