Հա

Մարզական

25/07/2022 - 10:30

Մագնուս Կառլսէնը՝ SuperUnited Rapid & Blitz Croatia-ի յաղթող

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի յաղթանակով աւարտւեց արագ եւ կայծակնային խաղի SuperUnited Rapid & Blitz Croatia մրցաշարը։ 

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի յաղթանակով աւարտւեց արագ եւ կայծակնային խաղի SuperUnited Rapid & Blitz Croatia մրցաշարը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Նորւեգացի գրոսմայստերը 36 հնարաւորից վաստակեց 22,5 միաւոր եւ միանձնեայ գրաւեց առաջին տեղը։ Նրանից կէսական միաւոր յետ մնացին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան ու Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը։

SuperUnited Rapid & Blitz Croatia-ն Grand Chess Tour-ի երրորդ փուլն էր։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։