2024 թւականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախօսն է՝ «Խաղերը լայնօրէն բացենք» (Let’s open the games wide)։
«alikonline.ir» - 2024 թւականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախօսն է՝ «Խաղերը լայնօրէն բացենք» (Let’s open the games wide)։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալութիւնը տեղեկացնում է, որ այս մասին յայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտէի մամուլի ծառայութիւնը։
Հաղորդւում է, որ այս կարգախօսը կօգտագործւի նաեւ 2024 թւականի Պարալիմպիկ խաղեր ժամանակ:
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացւեն 2024 թւականի յուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացւեն 2024 թւականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։