Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ալիի չեմպիոնական գօտին աճուրդում վաճառւել է 6,18 միլիոն դոլարով:
«alikonline.ir» - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ալիի չեմպիոնական գօտին աճուրդում վաճառւել է 6,18 միլիոն դոլարով, ըստ News.am-ի՝ հաղորդում է France Press-ը։
Այդ գօտին ամերիկացի բռնցքամարտիկը ստացել էր 1974-ին տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում Ջորջ Ֆորմանին յաղթելու համար։
Գնորդը ամերիկեան ֆուտբոլի «Ինդիանապոլիս» ակումբի սեփականատէր Ջիմ Իսրէյն է։
Մոհամեդ Ալին մահացել է 2016-ին։