Հա

Մարզական

26/07/2022 - 14:50

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը ներկայացել է որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը եւ ձեռքբերել քւէարկութեան լիարժէք իրաւունք

Յուլիսի 24-ի կէսօրին տեղի է ունեցել Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի պաշտօնական նիստն, որի ընթացքում Հ.Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացւել է որպէս մարզական ակումբների ներկայացուցիչ՝ ստանալով, քւէարկութեան լիարժէք իրաւունք:

«alikonline.ir» - Յուլիսի 24-ի կէսօրին տեղի է ունեցել Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի պաշտօնական նիստն, որի ընթացքում Հ. Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացել է որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը եւ ձեռքբերել քւէարկութեան լիարժէք իրաւունք:

Նիստի արդիւքում, մարզական ակումբների մարզիչներից, որպէս ներկայացուցիչ ներկայացւել են Փէյման Ֆախարին, ակումբներից՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ը եւ «Նասաջին»:

Կին մարզիչներին ներկայացնելու է Թահերէ Թահերիանը, իսկ մարզիկներին ներկայացնողի վերաբերեալ որոշում կը կայացւի յառաջիկայ օրերի ընթացքում:

Նշենք, որ այդ իրադարձութիւնն իր բնոյթով եզակի է, որովհետեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ը համապատասխանում է՝ «ակումբ» հասկացութեանն իր ամբողջական իմաստով, ինչը եղել է Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցիչների ուշադրութեան առանցքում եւ ընկած է «Արարատ»-ը որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկի ընտրութեան որոշման հիմքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։