Հա

Մարզական

27/07/2022 - 08:30

«Սա հայկական ֆուտբոլի պատմական յաջողութիւնն է». Զօրան Գայիչ

«Փիւնիկ»-ի սերբ պաշտպան Զօրան Գայիչը սերբական SportKlub.rs-ի հետ զրոյցում խօսել է Չեմպիոնների լիգայի որակաւորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Դիւդելանժ»-ի նկատմամբ տարած յաղթանակի եւ յաջորդ փուլում «Ցրւենա Զւեզդա»-ի հետ սպասւող դիմակայութեան մասին։

«alikonline.ir» - «Փիւնիկ»-ի սերբ պաշտպան Զօրան Գայիչը սերբական SportKlub.rs-ի հետ զրոյցում խօսել է Չեմպիոնների լիգայի որակաւորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Դիւդելանժ»-ի նկատմամբ տարած յաղթանակի եւ յաջորդ փուլում «Ցրւենա Զւեզդա»-ի հետ սպասւող դիմակայութեան մասին։

«Իսկապէս դժւար էր, բայց հաւատացէք, որ ես ընդհանրապէս յոգնածութիւն չեմ զգում, դեռ լի եմ ադրենալինով։ Հաւատում էի, որ կարող ենք պայքարել՝ չնայած երեւանեան առաջին խաղում կրած պարտութեանը, որն առաջինն էր մեր համար ընթացիկ տարում։ «Դիւդելանժ»-ից կրած պարտութիւնից յետոյ ԶԼՄ-ները մեզ նոյնիսկ չդիմեցին, մենք լրիւ երկրորդ պլան էինք մղւել։

Մինչ մրցակցի գոլը, մենք երկու հիանալի հնարաւորութիւն ունէինք։ Առաջինը, երբ Օտուբանջոն շրջանցեց դարպասապահին, բայց հարւած չեղաւ։ Իսկ երկրորդ դրւագում ինձ թւում է, որ գնդակը հատեց դարպասային գիծը, բայց իսպանացի մրցավարներն այլ որոշում ընդունեցին։ Յետոյ մեր սխալի հետեւանքով գոլ բաց թողեցինք, սակայն արագ վերականգնեցինք հաշւի հաւասարութիւնը։ Դրանից յետոյ աւելի հեշտ էր։ Մեծ նշանակութիւն ունէր նաեւ տրիբունաների աջակցութիւնը՝ մեզ համար անսովոր մեծ եւ որոշ չափով անսպասելի, թէեւ գիտէինք, որ մօտակայ Ֆրանսիայում շատ հայեր են ապրում։

Սա հայկական ֆուտբոլի պատմական յաջողութիւնն է։ Այս երկրից ոչ մի թիմ երբեւէ չի անցել Չեմպիոնների լիգայի որակաւորման երկրորդ փուլը, առաւել եւս երրորդը: Մենք հիմա գնում ենք Բելգրադ՝ «Ցրւենա Զւեզդա»-ի դէմ խաղալու։  Թիմում շատ ենք բալկանցիներս եւ շատ լաւ գիտենք, թէ ինչ է մեզ սպասւում։ Կը տեսնենք նաեւ, թէ ինչ է սպասւում «Ցրւենա Զւեզդա»-ին Երեւանում։ Շատ բան կախւած է առաջին խաղի ելքից։ Մեկնարկում է նաեւ Հայաստանի առաջնութիւնը։ Նախ պէտք է մտածել այդ հանդիպման մասին, իսկ հիմա ամենակարեւորը՝ այս պահը վայելելն է»,- ասել է Գայիչը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։