Հա

Մարզական

30/07/2022 - 08:49

Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հաւաքականների մրցակիցներն առաջին տուրում

Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի է ունեցել շախմատի Համաշխարհային օլիմպիադայի բացման արարողութիւնը, որին մասնակցել է նաեւ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այնուհետեւ անցկացւել է առաջին տուրի վիճակահանութիւնը։

«alikonline.ir»- Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի է ունեցել շախմատի Համաշխարհային օլիմպիադայի բացման արարողութիւնը, որին մասնակցել է նաեւ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այնուհետեւ անցկացւել է առաջին տուրի վիճակահանութիւնը։

Հայաստանի հաւաքականն առաջին տուրում կը մրցի Մադագասկարի թիմի հետ։

Արման Փաշիկեանի գլխաւորութեամբ տղամարդկանց պայքարում Հայաստանը կը ներկայացնեն Գաբրիէլ Սարգսեանը (2698), Հրանտ Մելքումեանը (2634), Սամւէլ Տէր-Սահակեանը (2625), Մանուէլ Պետրոսեանը (2610) եւ Ռոբերտ Յովհաննիսեանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Կանանց Հայաստանի հաւաքականի մրցակիցը կը լինի Բոթսւանայի թիմը։

Զաւէն Անդրիասեանի գլխաւորութեամբ Հայաստանի թիմում կը խաղան Էլինա Դանիէլեանը (2441), Լիլիթ Մկրտչեանը (2362), Աննա Սարգսեանը (2378), Մարիամ Մկրտչեանը (2285) եւ Սուսաննա Գաբոյեանը (2270)։ Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։

Առաջին տուրը տեղի կունենայ յուլիսի 29-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։